Բաժիններ՝

Բավարիան արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել կորոնավիրուսի պատճառով

Բավարիայի դաշնային երկրամասի կառավարությունն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին մարտի 16-ին հայտնել է դաշնային սուբյեկտի վարչապետ Մարկուս Զյոդերը:

«Հայտարարում ենք արտակարգ դրության ռեժիմ»,-ասել է նա: «Իշխանությունների բոլոր ջանքերը պետք է լինեն նպատակասլաց ու համակարգված»,-հավելել է Զյոդերը:

Նրա խոսքով՝ Բավարիայում փակվում են բոլոր հանրային հաստատությունները, որոնք այս կամ այն կերպ կապված են ժամանցի հետ: Դրանց թվում նա նշել է սաունաները, լողավազանները, կինոթատրոնները, ակումբները, բարերը, դիսկոտեկները, խաղատները, թանգարանները, մարզասրահները, ֆիթնես-ակումբները, երաժշտական դպրոցները:

Սրճարաններին ու ռեստորաններին թույլատրվում է աշխատել ժամը 6-ից մինչեւ 15-ը: Այս կանոնները գործելու են երկու շաբաթ: «Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,-հավելել է Զյոդերը:

ԳԴՀ-ում նոր կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 5 հազար մարդ, Բավարիայում՝ ավելի քան 800: Այս դաշնային երկրամասը տարածքով ամենախոշորն է Գերմանիայում, բնակչության թվաքանակը կազմում է մոտավորապես 12 միլիոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս