«Ժպիտների քաղաք» հիմնադրամը տնից աշխատելու որոշում է կայացրել
Շրջանառվող տեղեկությունը, թե այս օրերին քաղցկեղ ունեցող երեխաները մնացել են առանց բուժման և դեղորայքի, իրականությանը չեն համապատասխանում։
«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի աշխատակազմը մշտական կապի մեջ է ինչպես բժիշկների, այնպես էլ հիվանդների և նրանց ծնողների հետ։ Անհրաժեշտ դեղորայքը, ֆինանսական աջակցությունը և օրական 4-անգամյա սնունդը տրամադրվում է առանց րոպե անգամ ուշացման։
Միաժամանակ հավելում ենք, որ հիմնադրամը տնից աշխատելու որոշում է կայացրել՝ ելնելով սոցիալական պատասխանատվությունից, որպեսզի քաղցկեղ ունեցող երեխաների համար սահմանափակվեն հավելյալ ֆիզիկական շփումները։
Խնդրում ենք ապատեղեկատվություն մի՛ տարածեք և չճշտված տեղեկություններով խուճապի մի՛ մատնեք հասարակության լայն շրջանակներին։
«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամ
Շրջանառվող տեղեկությունը, թե այս օրերին քաղցկեղ ունեցող երեխաները մնացել են առանց բուժման և դեղորայքի, իրականությանը չեն…
Gepostet von Hasmik Harutyunyan am Montag, 16. März 2020