Բաժիններ՝

Չինաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի առաջին վարակակրին. նա ախտահարվել էր դեռևս նոյեմբերին. South China Morning Post

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է դեռևս նոյեմբերի 17-ին և ոչ թե դեկտեմբերին, ինչպես որ հաղորդվում էր նախքան այս, գրում է South China Morning Post պարբերականը:

Լրագրողների ձեռքի տակ հայտնված կառավարական փաստաթղթերը հիմք ընդունելով՝ աղբյուրը ենթադրում է, որ հիվանդությամբ վարակված առաջին մարդը Հուբեյ նահանգի  55-ամյա մի բնակիչ է, սակայն նրա՝  զրոյական հիվանդի, այսինքն ՝ առաջին վարակակրի կարգավիճակը դեռևս չի հաստատվել:

Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը շարունակում է աճել և արդեն հատել է 131 621-ի շեմը, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս