Նոր տիպի կորոնավիրուսը կարող է օդում պահպանվել մինչև 30 րոպե. հետազոտություն

COVID-19 հիվանդությունը հարուցող կորոնավիրուսը կարող է օդորակվող փակ հարկաբաժնում՝ օդում պահպանվել առնվազն 30 րոպե եւ տեղաշարժվել մինչեւ 4,5 մետր: Դա ավելին է, քան այն «անվտանգ տարածությունը», որը հանձնարարված է ամբողջ աշխարհի առողջապահության մարմինների կողմից (2 մետր): Այդ մասին ասված է խումբ չինացի համաճարակաբանների կողմից անցկացված հետազոտության մեջ: Դրա արդյունքների մասին մարտի 10-ին հայտնել է South China Morning Post թերթը։

Հունանի նահանգից գիտնականները հետազոտել են հեռընթաց ավտոբուսում կորոնավիրուսի տարածման կոնկրետ դեպք, որտեղ հայտնվել էր ախտահարված մի չինացի՝ առանց դիմակի: Նա արդյունքում յոթ ուղեւորի է վարակել սալոնի տարբեր տեղերում, այդ թվում՝ մի զույգի, որը նստած էր նրանից վեց շարք կամ 4,5 մետր հեռավորության վրա: Բացի այդ, վիրուսն այնուհետեւ փոխանցվել է հաջորդ երթուղու ուղեւորին, որն արդեն ուրիշ խմբի կազմում ավտոբուս էր նստել նախորդ ավտոբուսից իջնելուց 30 րոպե անց:

Գիտնականները նաեւ պարզել են, որ կորոնավիրուսը կարող է մի քանի օր պահպանվել այն իրերի մակերեւույթին, որտեղ նստել են հազալիս կամ փռշտալիս շնչուղիներից արտազատված կաթիլները: Ընդ որում՝ այն ժամանակը, որի ընթացքում ինֆեկցիան շարունակում է գոյատեւել արտաքին միջավայրում, կախված է ջարմաստիճանից եւ նյութի տեսակից: Օրինակ, ըստ Ցելսիուսի 37 աստիճանի պայմաններում վիրուսը կարող է երկուսից մինչեւ երեք օր ակտիվ մնալ ապակու, գործվածքի, մետաղի, պլաստմասսայի կամ թղթի մակերեւույթին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս