Բաժիններ՝

Մեդվեդևը հրահանգել է համաձայնագիր ստորագրել Ղրղզստանի հետ վերջինիս` Ռուսաստանին ունեցած պարտքի ներման վերաբերյալ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ֆինանսների նախարարությանը հրահանգել է համաձայնագիր ստորագրել Ղրղզստանի հետ վերջինիս` Ռուսաստանին ունեցած պարտքի վերաբերյալ: Համապատասխան փաստաթուղթը շաբաթ հրապարակվել է կառավարության կայքում, փոխանցում է РИА Новости-ն:

Օգոստոսին ռուսական կողմը դուրս էր եկել 2009-ին ստորագրված համաձայնագրից, որով նախատեսվում էր պետական պարտքը մասնակի չեղյալ համարել և դուրս գրել Ռուսաստանի Դաշնությանը Ղրղզստանի մնացած պարտքը: Այս առիթով կողմերը պայմանավորվել են մինչև հոկտեմբերի 15-ը Ղրղզստանի պետական պարտքը դուրս գրելու մասին մեկ այլ համաձայնագիր կնքել:

2009-ի համաձայնագիրը կնքվել էր Ղրղզստանի նախագահի Մոսկվա այցի ժամանակ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս