Բազմահազարանոց բողոքի ակցիա Պեկինում Ճապոնիայի դեսպանատան մոտ
Բազմահազարանոց բողոքի ակցիա է տեղի ունեցել այսօր Պեկինում Ճապոնիայի դեսպանատան մոտ, հաղորդում է RIA novosti-ն՝ վկայակոչելով չինական հեռուստաալիքին: Ճապոնիայի կողմից Դյաոյուդաո կղզիների ազգայնացնելուն դեմ բողոքող ցուցարարներին փորձում են հանգստացնել ոստիկանության ուժերը:
Տարածքային վեճի պատճառով երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են անցած շաբաթ՝ այն բանից հետո, երբ Ճապոնիան ազգայնացրել է հինգ կղզիներից երեքը՝գնելով դրանք անհատ սեփականատիրոջից: Չինաստանում կարծում են, որ Ճապոնիայի կառավարության կողմից Դյաոյուդաո կղզիները ձեռք բերելը վտանգավոր է ՉԺՀ-ի տարածքային գերիշխանության համար և որոշումը չեղյալ չհայտարարվելու դեպքում Տոկիոյին զգուշացնում են «լուրջ հետևանքների» մասին:
Ամբողջ շաբաթվա ընթացքում բողոքի ակցիաներ են անցկացվում ողջ երկրի տարածքով. Ճապոնիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ, ճապոնական մեքենաների վաճառքի կենտրոնների և ռեստորանների մոտ: Սակայն ամենազանգվածային բողոքի ակցիան տեղի է ունեցել շաբաթ օրը Պեկինում Ճապոնիայի դեսպանատան մոտ:
Ճապոնիայի ԱԳՆ չինականի կողմից պահանջել է ապահովել Չինաստանում իր քաղաքացիների անվտանգությունը: Պահանջը հետևել է այն բանից հետո, երբ Շանհայում Ճապոնիայի մի քանի քաղաքացի է ծեծվել ու հոսպիտալացվել: