![](/banners/BeFunky-design.jpg)
ABBYY Lingvo բառարանը` նաև հայերեն
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/g_image-e1347622597128.jpg)
«ABBYY Lingvo x5» անվանումը կրող բառարանն արդեն համալրվել է հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն, ինչպես նաև հայերեն-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն բառարաններով: Ծրագրի մասին այսօր հայտնել են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը:
Ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել ՝ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ABBYY ընկերության համագործակցության շնորհիվ:
Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական ծառայության տեղեկատվության համաձայն՝ «ABBYY Lingvo x5 հայերեն» DVD սկավառակը վաճառքի պաշտոնական մեկնարկի օրվանից սկսած` մեկ տարվա ընթացքում վաճառվելու է բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մի շարք սպասարկման կենտրոններում:
Նշենք, որ «ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանի արժեքը կազմում է 17.000 դրամ: