Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի ընթացքում հանգամանորեն քննարկվել է սիրիական Իդլիբի շուրջ ստեղծված իրադրությունը: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նիստի ընթացքում քննարկվել են ներռուսաստանյան օրակարգի հրատապ հարցեր: Նաեւ մանրամասն խոսակցություն է ծավալվել սիրիական Իդլիբի իրադրության շուրջ, խիստ անհանգստություն է հնչել Սիրիայի այս տարածաշրջանում իրադրության կտրուկ էսկալացման առնչությամբ, որն հրահրվել է ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք ակտիվացրել են հարձակողական գործողությունները սիրիական բանակի նկատմամբ»,- պատմել է Պեսկովը լրագրողներին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Անվտանգության խորհրդի անդամները հույս են հայտնել, որ Թուրքիայի իշխանություններն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն երկրում ռուսական արտասահմանյան հաստատությունների եւ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: