Սահմանային անցակետից տղամարդու են բերման ենթարկել
Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 27-ին, ժամը 00.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 35-ամյա Արթուր Ղ.-ն, որը փետրվարի 18-ից Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: