Բաժիններ՝

Այդ մեթոդը օգնում է պարզել ախտահարվածների շղթան և հայտնաբերել վիրուսի տարածման սկզբնական աղբյուրը

Սինգապուրցի բժիշկներն աշխարհում առաջին անգամ սկսել են օգտագործել հետազոտության շիճուկաբանական մեթոդը, որը հիմնվում է հակամարմինների ուսումնասիության վրա եւ թույլ է տալիս ավելի ստույգ որոշել նոր կորոնավիրուս ունեցողին, նույնիսկ եթե մարդու մոտ հիվանդության ախտանիշները շատ թույլ են արտահայտված կամ բնավ բացակայում են: Փետրվարի 26-ին այդ մասին ՏԱՍՍ-ին պատմել է երկրի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների դեպատամենտի ներկայացուցիչը։

Ինչպես նշել է նա, «հետազոտության շիճուկաբանական մեթոդը, որն սկսել են օգտագործել Սինգապուրի բժիշկները, հիմնված է հակամարմինների ուսումնասիրման վրա, որոնք մարդու մոտ արտադրվում են տվյալ վիրուսի հայտնվելու դեպքում: Ըստ որում այդ հակամարմինները կարող են մարդու արյան մեջ առկա լինել մի քանի տարի»: Այդ մեթոդը, նշել են առողջապահության նախարարությունում, «նաեւ օգնում է պարզել ախտահարվածների շղթան եւ հայտնաբերել վիրուսի տարածման սկզբնական աղբյուրը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս