Եմենում ԱՄՆ դեսպանատունը ևս գրոհի է ենթարկվել. փոխհրաձգությունից կան զոհեր

Եմենում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ սեպտեմբերի 13-ի առավոտյան հարձակման է ենթարկվել կրոնական մոլեռանդների կողմից, որոնք բողոքում են «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ցուցարարները, որոնց մեջ եղել են նաև զինված անձինք, դիվանագիտական ներկայացուցչության արտաքին պատի վրայից հանել են դեսպանական զանգը և հարևան փողոցի վրա մեքենայի անիվներ այրել: Դրանից հետո դեսպանատան թաղամասում հրաձգություն է սկսվել. ցուցարարները փոխհրաձգության մեջ են մտել համալիրը հսկող ոստիկանության հետ: Ըստ որոշ տեղեկությունների՝ կան զոհեր:

Associated Press-ի տվյալներով՝ ակցիայի մասնակիցները, այնուամենայնիվ, անցել են դեսպանատան տարածք, այնտեղ գտել ամերիկյան դրոշը և այրել այն: Սակայն ցուցարարներին չի հաջողվել մտնել այն շենքը, որտեղ տեղակայված են գրասենյակները:

Տեղի մամուլը հայտնում է, որ դեսպանատան աշխատակիցները և օգնական անձնակազմը շտապ տարհանվել են համալիրից. նրանք անվտանգ վայրում են:

Հիշեցնենք. օրերս ամերիկյան արտադրության «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ցուցադրությունից հետո բողոքի ակցիաներ տեղի ունեցան մահմեդական մի շարք երկրներում: Ակցիաները Բենղազիում ավարտվեցին Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանությամբ:

Տեսանյութեր

Լրահոս