Բաժիններ՝

Իրանում ևս երկու մարդ է մահացել կորոնավիրուսից

Իրանում կորոնավիրուսով 13 նոր վարակվածների թվում մահվան երկու դեպք է արձանագրվել: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:

«Վարակման նոր հաստատված դեպքերի թվում երկու մարդ, ցավոք, մահացել է»,-ասված է պաշտոնյայի հայտարարության մեջ, որը մեջբերված է գերատեսչության կայքում: Իրանում նոր կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18-ի: Վարակման դեպքեր են նշվել Կումում, Արաքում, Թեհրանում եւ Գիլյանում, հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել է չորսի:

Նոր հիվանդացածների մեծամասնությունը կա՛մ Կումի (շիա մուսուլմանների, այդ թվում՝ արտասահմանից, ուխտագնացության վայր) բնակիչներ են, որտեղ առաջին անգամ գրանցվել է վիրուսը, կա՛մ վերջին օրերի կամ շաբաթների ընթացքում եղել են այնտեղ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս