Իտալիան հատուկ ուշադրություն կդարձնի «Գազպրոմի» շուրջ հետաքննությանը
Իտալիան նպատակ ունի հատուկ ուշադրություն դարձնել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ ստեղծված իրավիճակին, որի նկատմամբ Եվրահանձնաժողովը սկսել է հակամենաշնորհային հետաքննություն: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում ասել է Իտալիայի փոխարտգործնախարար Մարթա Դասսուն:
«Դեռ բավական վաղ է քննարկել, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ Եվրահանձնաժողովի՝ «Գազպրոմի» դիրքրորոշման նկատմամբ հետաքննությունն այն եվրոպական երկրներում, որտեղ այն ներկա է: Ցանկացած դեպքում դա այն թղթապանակն է, որին մենք պետք է հատուկ ուշադրություն հատկացնենք»,- ասել է Դասսուն:
Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին արդեն Սոչիում այդ հարցը քննարկել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, ասել է նա:
Հիշեցնենք, որ եվրահանձնաժողովը սեպտեմբերի 4-ին հայտարարել էր «Գապզրոմի» նկատմամբ հակամենաշնորհային հետաքննության մասին:
Իր հերթին, «Գազպրոմը» հայտարարել էր, որ հետևում է այն երկրների կանոններին, որոնց հետ աշխատում է ու հուսով է՝ հետաքննությունը օբյեկտիվ կլինի: