Բաժիններ՝

Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում բանակցությունների երկրորդ փուլն են սկսել Իդլիբի շուրջ

Ռուսաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները փետրվարի 18-ին Մոսկվայում ձեռնամուխ են եղել սիրիական Իդլիբի իրադրության շուրջ բանակցությունների երկրորդ փուլին: Այդ մասին հայտնել է Անադոլու գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ բանակցություններն սկսվել են Մոսկվայի ժամանակով 10:00-ին (Երեւանի ժամանակով 11:00-ին) եւ անցկացվում են մամուլի համար փակ ռեժիմով: Թուրքական պատվիրակությունը գլխավորում է փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը: Փետրվարի 8-ին եւ 10-ին Անկարայում բանակցությունների երկու փուլ է անցկացվել ՌԴ-ի եւ Թուրքիայի պաշտոնատար անձանց միջեւ:

Ռուսական կողմը կոնսուլտացիաներ է անցկացրել Օնալի գլխավորած թուրքական պատվիրակության հետ, ինչպես նաեւ զրույց՝ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ: Գլխավորապես քննարկվել է իրադրությունն ապաէսկալացիայի իդլիբյան գոտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս