Բարսելոնայում 1 միլիոնանոց ցույց՝ Կատալոնիայի անկախանալու պահանջով

Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում 1 մլն մարդ է մասնակցել Իսպանիայի ինքնավար այդ մարզի ազգային տոնին, որը ստացել է «Դիադա» անվանումը:

Երթն ընթացել է «Կատալոնիա` Եվրոպայի նոր պետություն» կարգախոսի ներքո և ազգայնական բնույթ է կրել: Այս շարժմանը սատարել է քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը` այդ թվում` կառավարող կուսակցությունն ու Կատալոնիայի միությունը: Արթուր Մեսը, որը զբաղեցնում է կառավարության ղեկավարի պաշտոնը, կոչ է արել Իսպանիայի կառավարությանը «խուլ չմնալ կատալոնացիների անկախացման պահանջների հարցում»: Իսկ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը երկուշաբթի իսպանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է, որ Կատալոնիան լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, որոնք պետք է համատեղ լուծեն, չփորձեն ողջ երկրից մեկուսանալ»:

Տեսանյութեր

Լրահոս