Իշխանասարի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել

Փետրվարի 11-ին, ժամը 13:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Իշխանասարի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 6 կմ-ին բախվել են «Ford tranzit» (վարորդ՝ Հաբեթ Ս.) և «Opel astra» (վարորդ՝ Արտուր Ա.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Մկրտիչ Գ. ծնված 1956 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Օpel astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829