Հայտնի են «Օսկար-2020»-ի մրցանակակիրները
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում, կինոարվեստի ներկայացուցիչները մրցանակների արժանացան բազմաթիվ անվանակարգերում:
«Լավագույն սաունդրեք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հիլդուր Գուդնադոտիրը՝ «Ջոքեր» ֆիլմում կատարած աշխատանքի համար, լավագույն դիմահարդարման և վարսահարդարման համար մրցանակի արժանացան «Սկանդալ» ֆիլմի թիմի անդամներ Քաձու Հիրոն, Էնն Մորգանը և Վիվիան Բեյքերը:
«Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում մրցանակակիր դարձավ «1917» ֆիլմը: «Լավագույն մոնտաժ» անվանակարգում մրցանակը հանձնվեց Մայք Մաքասքերին և Էնդրյու Բաքլերին « Ֆորդն ընդդեմ Ֆերարիի» ֆիլմի համար, իսկ
«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում հաղթեց Ռոջեր Դիքինսը «1917» ֆիլմում կատարած աշխատանքի համար:
Լավագույն ձայնային մոնտաժի համար «Օսկար»-ի արձանիկը նվաճեց Սեմ Մենդեսը դարձյալ «1917» ժապավենի համար:
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի արժանացավ Լորա Դենը «Ամուսնական պատմություն» ժապավենում խաղացած դերի համար:
Լավագույն փաստավավերագրական ֆիլմ համարվեց «Ամերիկյան ֆաբրիկա»-ն, իսկ լավագույն կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ` «Դիմացի պատուհանը»:
Մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգերում արդյունքներն այսպիսին են. «Լավագույն ֆիլմ» ճանաչվեց «Մակաբույծները», «Լավագույն դերասան»՝ Խոակին Ֆենիքսը, «Լավագույն դերասանուհի»` Ռենե Զելվեգերը: