Բաժիններ՝

Արարատի ու Արմավիրի մարզերում խաղողի մթերումը սկսվել է

Երեկ Արարատի մարզի Այգավան գյուղում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի, Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գևորգյանի հետ մասնակցեց խաղողի մթերման մեկնարկին: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են  գյուղնախարարության լրատվական ծառայությունից:

 

Երևանի Կոնյակի գործարանը նախորդ տարվա 20344 տոննայի փոխարեն ընթացիկ տարում գյուղացիներից պայմանագրային  հիմունքներով կընդունի 24000 տոննա խաղող: Անհրաժեշտության դեպքում` մթերման ծավալները կավելացվեն: Վճարումները, ինչպես նախորդ տարի, կկատարվեն գումարը գյուղացու վարկային հաշվեհամարին անմիջապես փոխանցելու ճանապարհով:

 

Այսօր խաղողի մթերումներում կսկսվի  նաև Արմավիրի մարզում:  Խաղող վերամշակող գործարանները, մասնավորապես, միաձայն պարտավորվել են նախորդ տարվա 128,9 հազար տոննայի դիմաց, ընթացիկ տարում մթերել մինչև 166 հազար տոննա խաղող: Անցյալ տարվա մթերման 130 դրամ գնի փոխարեն Արարատյան դաշտում խաղողի մթերման մեկնարկային գինն այս տարի 140, իսկ Տավուշի մարզում  130 դրամ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս