Ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 4-ի և 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, փետրվարի 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի ցերեկը կնվազի 3-4, 5-7-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 4-ի և 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում են, 5-ին հնարավոր են տեղումներ։ Փետրվարի 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի փետրվարի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.80C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -24.80C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.90C