Բաժիններ՝

Հնդկաստանի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով ԱԴ ռեժիմ են հայտարարել Քերալայի նահանգում

Հնդկաստանի իշխանությունները նոր տիպի կորոնավիրուսով վարակման երեք հաստատված դեպքերի պատճառով արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել Քերալայի նահանգում: Այդ մասին փետրվարի 4-ին հայտնել է NDTV հեռուստաալիքը:

«Արտակարգ դրության ռեժիմի հայտարարումը չպետք է վախեցնի մարդկանց: Դա վիրուսի տարածումը զսպելուն ուղղված միջոցառումների ուժեղացում է»,- ասել է նահանգի առողջապահության նախարար Շաիլաջան, որի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը:

Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալներով՝ երկրում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդության հաստատված դեպքերի թվաքանակը փետրվարի 4-ին կազմել Է ավելի քան 20,4 հազար, մահաբեր վախճանների թիվն ավելացել է մինչեւ 425:

Հիվանդացածների թվաքանակն անցած օրվա համեմատությամբ աճել է 3,2 հազարով, իսկ մահացածների թիվը՝ 64-ով: Գրեթե 2,8 հազար հիվանդների վիճակը գնահատվում է՝ ծանր:

Եվս 171,3 հազար բնակիչ գտնվուէ կարանտինում: Ախտահարվածների ավելի քան կեսը (13,5 հազար դեպք, այդ թվում 414 մահ) բաժին է ընկնում Հուբեյի նահանգին, որը կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնն է: ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը հայտարարել է, որ երկրում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների ընդհանուր թվում մահաբեր վախճանների բաժինը կազմումէ 2,1 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս