Բաժիններ՝

Սերժ Սարգսյանի գործը կքննի դատավոր Վահե Միսակյանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ դատական դեպարտամենտից։

Վահե Միսակյանը 2017 թվականից եղել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2019 թվականի վերջին նշանակվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Helpcourt հարթակում նրա վարկանիշը 15 է։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։

Նշենք, որ քրեական գործով անցնում են նաև Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվելու մասին ՀՔԾ-ն հայտարարեց 2019 թվականի դեկտեմբերի 4-ին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս