Մենք աշխատում ենք չինական կողմի հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի կազմակերպել մարդկանց վերադարձը. ԱԳՆ պաշտոնյա
ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը Հանրային ՀԸ-ը տված հարցազրույցում անդրադարձել է նոր տիպի կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերին: Նրա խոսքով՝ «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը նաև նախատեսում է ֆորսմաժորային իրավիճակների դեպքում կասեցում՝ որոշակի ժամկետներով։
«Նախնական հարցը քննարկվել է մեր չինական գործընկերների հետ, և իրենք, անշուշտ, հարգանքով կվերաբերեն որևէ նման որոշման»,- ասել է նա։
Չինաստանից ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու համատեքստում Արեգ Հովհաննիսյանը նշել է. «Մենք աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ, աշխատում ենք նաև չինական կողմի հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի կազմակերպել մարդկանց վերադարձը»։
Ի դեպ, Չինաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան կսահմանափակվի. Փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը կասեցվում է առանց վիզա ռեժիմը:
Չինաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան կսահմանափակվի. Փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը կասեցվում է առանց վիզա ռեժիմը:Հեղինակ՝ Ռուզաննա Վարդերեսյան #Լուրեր
Gepostet von Լուրեր am Freitag, 31. Januar 2020