Կոնվերս Բանկը  գործարկել է արտերկրից բանկային ավանդների առցանց ներգրավման «Հայլենդ»թվային հարթակը

Կոնվերս Բանկը՝ Հայլենդ ընկերության հետ գործակցության շրջանակում սկսել է առցանց ավանդների ներգրավումը այս կայքի միջոցով:

«Կոնվերս Բանկը Հայաստանում առաջին և այս պահին միակ բանկն է, որ հարթակի շնորհիվ հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր անկյուններում բնակվող անձանց՝ այդ թվում սփյուռքահայերին ավանդ ներդնել  Բանկում բարենպաստ պայմաններով:Նախագծի իրականացումը  հնարավորություն է տալիս կատարելագործել և ընդլայնել թվային բանկային ծառայությունների մատուցման աշխարհագրությունը՝ ներդնելով թվային հարթակներում բանկային ծառայությունների մատուցման նոր մշակույթ»,-ասել են Կոնվերս Բանկում:

Արտերկրից դրամային և դոլարային ավանդները կներգրավվեն մինչև 4 տարի ժամկետով՝ համապատասխանաբար մինչև 10 և 5.75 տոկոս տարեկան դրույքաչափով: Ավանդի նվազագույն գումարը 2000 ԱՄՆ դոլարն է և 1 մլն դրամը: Տոկոսագումարների վճարումը նախատեսված է ավանդի ժամկետի ավարտին:

Սկզբնական շրջանում ծառայությունները հասանելի են լինելու ԱՄՆ-ում, այնուհետև նաև Ասիայում և Եվրոպայում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031