Բաժիններ՝

ԱՄՆ-ը փորձագետների է ուղարկում Չինաստան՝ պայքարելու կորոնավիրուսի դեմ

ԱՄՆ-ն իր սանիտարական գերատեսչությունից՝ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնից (CDC), փորձագետների է ուղարկում Չինաստան՝ պայքարելու նոր կորոնավիրուսի դեմ: Այդ մասին հունվարի 29-ին հայտնել է ԱՄՆ-ի նախագահի առաջատար տնտեսական խորհրդական Լարի Քադլոուն։

«Մենք նրանց օգնության ենք ուղարկում CDC-ի մեր լավագույն փորձագետներին: Չինացիներն են մեզ հրավիրել»,- ասել է Քադլոուն:

Ըստ վերջին տվյալների՝ Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդացածների քանակն ավելացել է մինչեւ է 7711, մահվան դեպքերի թիվը հասել է 170-ի: Առնվազն 162 մարդ է մահացել Հուբեյի նահանգում:

Նշվում է, որ մեկ օրում նահանգում զոհերի թիվն ավելացել է 37-ով, իսկ ախտահարվածների ընդհանուր թիվն՝ ավելի քան հազարով՝ կազմելով շուրջ 4,5 հազար: Մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոում, Տայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս