«Հայանտառը» անտառ վաճառո՞ղ է դարձել

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել փայտանյութի վաճառքի մասին: Հայտարարության մեջ ասված է. «Հայանտառ» ՊՈԱԿ-ը վաճառում է տարբեր տրամաչափերի շինափայտ (գերան), հաճարի տախտակ, վառելափայտ: Ցանկացողները կարող են դիմել` Նոյեմբերյանի, Սևքարի, Լալվարի, Ջիլիզայի, Սյունիքի, Ճամբարակի, Գուգարքի, Ստեփանավանի, Իջևանի անտառտնտեսություններին»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նվազեցրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին տրվող ֆինանսավորման չափը, և վերջինս իր գոյությունը պահպանում է անտառի վաճառքի հաշվին:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` «Հայանտառ»- ի ենթակայության տակ է գտնվում անտառային հողերի 344.2 հազար հեկտար տարածք, որից անտառածածկ է 277,1 հազար հեկտարը:

Տեսանյութեր

Լրահոս