«Կոռումպացված, օֆշորներով պտտվող ներդրումները նվազել են». Վարչապետը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու օր առաջ գրել էր, որ «Արդշինբանկը» 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, և 300 միլիոն դոլար մտել է Հայաստան՝ մեկ գործարքով:

«Սա օտարերկրյա ներդրում է, ինչ վերաբերում է ուղղակի օտարերկրյա ներդրումներին, ապա ձեզ մի բան ասեմ: Հիմա, օրինակ՝ Երևանում «Գոլդեն Փելես» հյուրանոցը վիճակագրության մեջ ներառված է եղել՝ որպես օտարերկրյա ներդրում, և վիճակագրության մեջ արտահայտվել է հենց այդպես: Ես այդ անկումը բացատրում եմ հենց դրանով, որ կոռումպացված, օֆշորներով պտտվող ներդրումները նվազել են: Հիմա կոռուպցիոներները մտածում են, որ չարժե նման բան անել, սա նորմալ է, քանի որ հիմա գալիս են նորմալ տնտեսական ներդրումներ»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

 Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս