Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդների թիվը գերազանցել է 570-ը
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել է 570-ը: Հունվարի 23-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության պետական կոմիտեն։
Ավելի վաղ «Ժենմին ժիբաո» թերթը, վկայակոչելով պաշտոնական տվյալներ, տեղեկացրել էր 554 դեպքի մասին երկրի 27 տարածաշրջաններում: Մահացել է 17 բնակիչ:
Ճշտված տվյալներով՝ 95 ախտահարվածներ օրհասական վիճակում են: Հիվանդացածների հետ սերտ շփման մեջ է եղել ավելի քան 5,8 հազար մարդ, նրանք բոլորը գտնվում են կարանտինում:
Հրապարակված վիճակագրության համաձայն՝ հիվանդացածների մեծ մասը գրանցված է Հուբեյի նահանգում, որի վարչական կենտրոնն Ուհանն է, որտեղից սկսվել է համաճարակի տարածումը: Պեկինում ախտահարվածների թիվն աճել է եւս չորսով՝ մինչեւ 14 բնակիչ:
Նոր տիպի կորոնավիրուս է արդեն հայտնաբերվել նաեւ այլ երկրներում. Թաիլանդում (երեք դեպք), Կորեայի Հանրապետությունում, ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում (մեկական հիվանդ): Թոքաբորբ հիշեցնող ախտանիշեր են հայտնաբերվել Սինգապուրում եւ Ֆիլիպիններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: