Բաժիններ՝

«Ոչ մի օլիգարխ սեփականատեր չկա այս պահին». Գեորգի Ավետիսյան

«Ոչ մի օլիգարխ սեփականատեր չկա այս պահին». այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ անդրադառնալով մսավաճառների և գյուղացիների մտահոգություններին, թե սպանդանոցներն օլիգարխներինն են:

Գեորգի Ավետիսյանը տեղեկացրեց, որ հունվարի 20-ի դրությամբ կա գործող 39 սպանդանոց, կառուցման փուլում է ևս 35-ը:

Հիշեցնենք, որ ՍԱՏՄ-ի և սպանդանոցների ներկայացուցիչների միջև ստորագրվել է հուշագիր, որի շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնող տնտեսվարող սուբյեկտները պարտավորվել են՝

-տերերից  կենդանիների տեղափոխումը սպանդանոց և սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը (3 գլուխ կենդանուց ոչ պակաս) սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա իրականացնել անվճար, 1 գլուխ կենդանու դեպքում՝ 3000 ՀՀ դրամով,

-խոզերի սպանդն իրականացնել առավելագույնը 5000 ՀՀ դրամով,

-մանր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 3500 ՀՀ դրամով,

-խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 10000 ՀՀ դրամով:

 Մեր դիտարկմանը, թե պետք է հսկել, որ սպանդանոցներում ևս չխախտվեն սանիտարահիգիենիկ պայմաններն ու կանոնները, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից վստահեցրեցին՝ իհարկե հսկվելու են, սպանդանոցները ևս ՍԱՏՄ վերահսկողության տիրույթում են՝ որպես սննդի շղթայի օպերատոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս