Բաժիններ՝

Իրանը Կիևին տեղեկատվություն կփոխանցի կործանված Boeing-ի սև արկղերից

Իրանի իշխանություններն Ուկրաինային տեղեկատվություն կփոխանցեն Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական հանրանավի ինքնագրիչներից: Այդ մասին հայտնել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պատահարների հետաքննության բաժնի ղեկավար Հասան Ռեզայեֆարը։

«Ուկրաինական ինքնաթիռի սեւ արկղերի տեղեկատվությունը հետաքննության կուղարկվի Կիեւ»,-հունվարի 20-ին Ռեզայեֆարի խոսքը մեջբերել է Tasnim գործակալությունը: Նա ասել է, որ օդանավի ինքնագրիչների` Իրանի կողմից տրամադրվող տեղեկատվությունg «ընթերցվելու է Ֆրանսիայի, Կանադայի եւ ԱՄՆ-ի փորձաքննության փորձի օգտագործմամբ»:
Պաշտոնյան նշել է, որ Թեհրանն այդ քայլը կատարում է «ի պատասխան ուկրաինական կառավարության խնդրանքի»:

Ռեզայեֆարը հունվարի 19-ին հայտարարել է, որ Իրանը դեռեւս որոշում չի ընդունել ուկրաինական հանրանավի սեւ արկղերն արտասահման ուղարկելու մասին եւ ինքնուրույն կվերծանի օդանավի ինքնագրիչները: Ինչպես հունվարի 20-ին հայտնել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, երկրի ճանապարհների ու քաղաքների զարգացման նախարար Մոհամադ Էսլամին ուղեւորվում է Կիեւ, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կփոխանցի Թեհրանի մերձակայքում ուկրատինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի նամակը:

Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Օդանավի կործանման հետեւանքով զոհվել է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ; Զոհերի մեծ մասը Կանադայի եւ Իրանի քաղաքացիներ են: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 11-ին տարածել է հայտարարություն, որում ընդունել է, որ ինքնաթիռը սխալմամբ խոցվել է հակաօդային պաշտպանության հրթիռով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս