Բաժիններ՝

Սալամանկայի քաղաքապետը բաց կթողնի քաղաքի թիմի և «Ռեալի» խաղը, քանի որ «Բարսելոնայի» երկրպագու է

Հունվարի 22-ին «Ռեալը» Իսպանիայի գավաթի խաղարկությունում կխաղա «Ունիստիստայի» հետ` Սեգունդա Բ-ի թիմ: Այնուամենայնիվ, ինչպես պարզվեց, Սալամանկայի քաղաքապետը, ամենայն հավանականությամբ, չի ներկայանա հանդիպմանը:

«Ես «Բարսելոնայի» երկրպագուն եմ: Ես սպիտակից նախընտրում եմ միայն գինին և վերնաշապիկը»,- ասել է է Կարլոս Գարսիա Կարբայոն:

Այնուամենայնիվ, Սալամանկայի քաղաքապետը վստահ է, որ հնարավոր ամեն ինչ պետք է արվի, որպեսզի հանդիպումն անցկացվի բարձր մակարդակի վրա:

«Որոշվեց հանդիպումը անցկացնել մեր մարզադաշտում, և այսուհետ մեզ համար կարևոր է այս խաղը տոն դարձնել և փորձել հանդիպումը անցկացնել լավագույն պայմաններում»,- ասել է Կարբիոն:

Հիշեցնենք, որ հանդիպման համար ընտրվել է «Ունիստիսայի» մարզադաշտը, չնայած այն հանգամանքին, որ այն կարող է ընդունել ընդամենը չորս հազար հանդիսական:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս