«Ես պարտավո՞ր էի գնալու, ես նրան բարևած էլ չկամ». Գագիկ Ծառուկյանը Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին չի գնացել, հուղարկավորությանը ևս չի մասնակցի

«Որպես Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գեորգի Կուտոյանին գիտեմ, բայց անձամբ նրան չեմ ճանաչում»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ճանաչո՞ւմ էր արդյոք ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին և արդյո՞ք գնացել է նրա հոգեհանգստին:

Նա տեղեկացրեց, որ ԱԱԾ նախկին ղեկավարի հոգեհանգստին «Բարգավաճ Հայաստանից» գնացել է միայն  խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, քանի որ նա պատգամավորի հետ ունի ազգակցական կապ:

Լրագրողի դիտարկմանը, որ Գեորգի Կուտոյանը ԱԱԾ ղեկավար է եղել, Գագիկ Ծառուկյանը նկատեց. «Ի՞նչ անենք, ես պարտավո՞ր էի գնալու, ես նրան բարևած էլ չկամ: Նրան չենք ճանաչել, բայց հարգել ենք, որպես Տիգրան Ուրիխանյանի մորաքրոջ տղա, դրա համար էլ գնացել է»:

Հարցին՝ Կուտոյանի մահն իր մոտ ավելորդ հարցեր չի առաջացնում, նա պատասխանեց, որ այսօր իրավապահ մարմինները զբաղվում են դրանով և երբ նրանք իրենց կարծիքն ասեն, ինքն էլ իր կարծիքը կասի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս