Բաժիններ՝

Գերմանիայի բնակչության թվաքանակը նոր ռեկորդային ցուցանիշ է արձանագրել

Գերմանիայի բնակչության թվաքանակը 2019 թվականի արդյունքներով կազմել է 83,2 միլիոն՝ նորացնելով ռեկորդը: Այդ մասին վկայում են վիճակագրության դաշնային բյուրոյի տվյալները։

«2019 թվականի վերջին Գերմանիայում, վիճակագրական բյուրոյի գնատումներով, մոտավորապես 200 հազարով ավելի մարդ էր ապրում, քան 2018 թվականի վերջին: 83,2 միլիոն մարդ ցուցանիշով բնակչության թվաքանակը հասել է նոր ռեկորդի»,-ասված է բյուրոյի հաղորդագրության մեջ:

Ընդ որում՝ բնակչության աճի դինամիկան 2019 թվականին ամենացածրն է դարձել 2012 թվականից ի վեր: Բնակչության աճն ապահովվում է ներգաղթի հաշվին:

Ինչպես նշում են բյուրոյում, առանց ներգաղթի հաշվին աճի հաշվառման, արդեն 1972 թվականից բնակչությունը կրճատվում է, քանի որ յուրաքանչյուր տարի ավելի շատ մարդիկ մահանում են, քան ծնվում»: Բյուրոյի գնահատումներով՝ 2019 թվականին ծնվել է 770-790 հազար, մահացել` 920-940 հազար մարդ (2018 թվականին 787 եւ 955 հազար՝ համապատասխանաբար), այսպիսով՝ բնական նվազումը կազմում է 130-ից մինչեւ 170 հազար մարդ (167 հազար՝ 2018 թվականին): 2019 թվականին միգրացիայի հաշվեմնացորդը եղել է դրական եւ գնահատվում է 300-350 հազար մարդ: Ընդսմին այս ցուցանիշը շարունակում է նվազել 2015 թվականից հետո, երբ միգրացիոն ճգնաժամի ֆոնին այդ ցուցանիշը կազմել է 1,1 մլն մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս