Սև ծովում Վրաստանի ափերի մերձակայքում նավթ և գազ կարդյունահանեն
Վրաստանի Նավթի եւ գազի պետական գործակալությունը Սեւ ծովի ափամերձ ծանծաղուտում նավթի եւ գազի պաշարների օգտագործման գլխավոր թուլատրագրի միջազգային բաց հայտամրցույթ է հայտարարել: Այդ մասին ասված է գործակալության հաղորդագրության մե։ Գործակալության տեղեկատվության համաձայն՝ խոսքը վերաբերում է 5,3 հազար քառակուսի կիլոմետր եւ 3,5 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով երկու տեղամասերի Վրաստանի ափերի մերձակայքում:
2018 թվականին Վրաստանում արդյունահանվել է ավելի քան 30 հազար տոննա նավթ եւ 16,5 միլիոն խորանարդ մետր գազ: Վրաստանը տարեկան միջին հաշվով սպառում է շուրջ 1,2 միլիոն տոննա նավթամթերք եւ եւ շուրջ 2,5 միլիարդ խորանարդ մետր գազ: Ածխաջարածինները (նավթը եւ գազը) հիմանականում ներմուծվում են Ադրբեջանից, Ռուսաստանից, Ռումինիայից եւ Բուլղարիայից, հաղորդել է Sputnik-ը: