Գագիկ Մակարյանը նշանակվեց Հանրային խորհրդի անդամ
Կառավարության որոշմամբ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշանակվել է Հանրային խորհրդի անդամ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Որոշման նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի թվում: Այն ներկայացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: