Բաժիններ՝

Սիցիլիայում ոստիկանությունը կասեցրել է մաֆիայի շահախարդախությունը՝ ձերբակալելով 90-ից ավելի մարդու

Իտալիայի ոստիկանությունը հունվարի 15-ին Սիցիլիայում կասեցրել է դրամական միջոցների գողության՝ մաֆիայի ընդգրկուն շահախարդախությունը, որոնք Եվրամիության իշխանությունների կողմից նախատեսված էին ֆերմերների համար: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով արեւմտյան զանգվածային լրատվամիջոցներին:

Իտալիայի դատախազությունում հայտնել են, որ Մեսինա քաղաքում ստուգումների ընթացքում ձերբակալվել է 94 մարդ: Նրանց թվում են մաֆիական կլանների երկու պարագլուխներ, նոտար, ձեռնարկիչներ եւ պետական ծառայողներ, որոնք պատասխանատու էին ֆերմերների կողմից դրամական միջոցների ստացման համար: Ոստիկանության տվյալներով՝ մաֆիական կլանները կատարել են հարյուրավոր խարդախ գործառնություններ, որոնց ընթացքում մոտավորապես 10 միլիոն եվրո են գողացել Եվրամիության հիմնադրամներից:

Ոստիկանության աշխատակիցները նշում են, որ տեղացի բնակիչները «հաշտվել էին» մաֆիայի ներկայությանն ու գործունեությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս