Բելլա Հադիդը նորաձևություն է վերադարձնում 90-ականների ամենանորաձև բաճկոնը
Փարիզում ամբողջ թափով ընթանում է տղամարդկանց նորաձևության շաբաթը: Նորաձևության աշխարհի գլխավոր իրադարձություններից մեկը հնարավոր չէ պատկերացնել՝ առանց ամենաազդեցիկ մոդելներից մեկի: Բելլա Հադիդը՝ որպես հյուր, մեկնել է Փարիզ և առաջին իսկ օրը հիացրել է իր նորաձև լուքով:
Մոդելն ընտրել է դասական «սև ներքև-սպիտակ վերև» համադրությունը՝ այն լրացնելով շատ ոճային իրով՝ կաշվե oversize-բաճկոնով: Բելլան այն կրել է առանց կոճկելու, ինչը կերպարը դարձրել է հանգիստ և առօրյա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը