
«Նախորդ գրառումը ջնջեցի, որովհետև մեր մի քանի գերատեսչությունների միջև ճշգրտումների կարիք կա». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում վիճակագրական տվյալներ էր հրապարակել՝ նշելով, որ 2018 և 2019 թվականներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճել է: Սակայն նա հեռացրել է իր այդ գրառումը՝ գրելով. «Նախորդ գրառումը ջնջեցի, որովհետեւ մեր մի քանի գերատեսչությունների միջեւ ճշգրտումների կարիք կա:
Ասեմ նաեւ, որ վիճարկող գերատեսչության վարկածով՝ 2019-ին Հայաստան ժամանողների թիվը ավելի մեծ է, քան մեկ այլ գերատեսչության առաջարկած թիվը, որը ես հրապարակել էի: Այնպես որ, վիճարկումը ոչ թե հոռետեսական է, այլ լավատեսական: Առաջիկայում կպարզաբանեմ»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2528071600846553?__xts__[0]=68.ARDtHP1vP3cqczkZYYo45Wpwo5QCXsHaDMJ-2lhjh1ghhalVxdwwbGXMurKxKzb8kGS6PdbXNvej4XjNrq3_GCoh7WYu2Lcbw0OAIJWeRhlgXuFFU_MPZ4xJ-q4M2saJaZ3W96WVhJ17ZjC2UmFLtFD7Uri1vYg2gzMnaiX72u42aPQ_DyFGY-oc5mCZpaSLmZa854OjXp7kUKIqstQ_o-5Hvmf3dK46asoOqNSMQyJuyyAwdej70J7m1hNCcR5-Arls7tyTFIUt4fuwneWSBtY6IoSYT4C9ZN2PO7eEEu3sWaokkN2ITDSsd0qrnBpomsU1JwK4zW98WxiOWu1t9LRk&__tn__=-R