ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԳՇ պետերի հանդիպմանը կքննարկվի Իրաքում տիրող իրավիճակը
Հյուսիս-Ատլանտյան դաշինքի անդամ երկրների գլխավոր շտաբերի պետերի հանդիպմանը կքննարկվի Իրաքում առկա իրավիճակը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՆԱՏՕ-ի աղբյուրը:
«Իրաքում առկա իրավիճակը և Իրանի և ԱՄՆ հարաբերությունների սրացումն անպայման կքննարկվեն հունվարի 14-ի Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների գլխավոր շտաբերի պետերի հանդիպման ընթացքում»,- նշել է նա: