Ֆրանսիայում սպանել են 4 զբոսաշրջիկի, որոնք մեկ ընտանիքից են

Ֆրանսիայի  Վերին Սավոյայի Անսի լճի մոտ սեպտեմբերի 5-ի երեկոյան հայտնաբերվել է 4 դիակ:

Բոլոր զոհվածները կրակված են եղել: Փրկարարները հայտնաբերել են մեքենա, որտեղ երեք մարմիններ են եղել, ինչպես նաեւ հեծանվորդի դիակ, որը կողքին  է եղել: Նրա մերձակայքում հայտնաբերվել է  երիտասարդ աղջիկ՝ լուրջ վնասվածքներով, հայտնում է «lenta.ru»-ն` վկայակոչելով AFP-ին:

Աղջիկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ տեղի դատախազի հայտարարության` սպանության 4 զոհերից 3-ը Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկներ եւ մեկ ընտանիքի անդամներ են եղել:

 

Հեծանվորդի եւ մյուս զոհերի հնարավոր բարեկամական  կապերի մասին դեռեւս հայտնի չէ:

Տեսանյութեր

Լրահոս