Այս «գործարքի մասին» համանախագահներն էլ տեղյակ չեն եղել

Քիչ առաջ ԱԺ-ում ելույթ ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա հայտարարեց, թե օգոստոսի 24-ին ՀՀ կառավարությունը նանակ է հղել Հունգարիայի կառավարությանը` Սաֆարովի արտահանձնման խնդրի վերաբերյալ, սակայն որևէ պատասխան չի ստացել:

Նրա փոխանցմամբ` Հունգարիայի հետ Ադրբեջանի «այս գործարքի մասին» մինչև վերջին պահը տեղյակ չեն եղել նաև Մինսկի խմբի համանախագահները: Նրա գնահատմամբ` այս «գործարքը» բավական սուր ազդցեցություն կունենա նաև ԼՂՀ հիմնախնդրի վրա:

Էդվարդ Նալբանդյանի ելույթի մանրամասներն` աառջիկայում:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է 2004թ. փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնական վարժությունների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու մասին հարցը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս