Եվրահանձնաժողովի հետաքննությունից հետո «Գազպրոմի» բաժնետոմսերի գինն ընկնում է
«Գազպրոմի» բաժնետոմսերն այսօր աճուրդի սկզբում նվազել են 0,9%-ով` մինչև 156,66 ռուբլի: Այս մասին, ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, վկայում են ММВБ-РТС բորսայի տվյալները:
Նախօրեին Եվրահանձնաժողովը հայտարարել էր ռուսական գազային ընկերության նկատմամբ հակամենաշնորհային հետաքննություն սկսելու մասին:
«Գազպրոմին» կասկածում են Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում գազային շուկայում խոչընդոտներ ստեղծելու, ինչպես նաև իր հաճախորդների համար «անարդար գներ» սահմանելու մեջ: