Մոնիտորինգ` Ադրբեջանի և Հունգարիայի միջև եղած գործարքի շուրջ

Այս պահին ԱԺ-ում ընթացքող արտահերթ նիստում, որտեղ, ինչպես հայտնի է` քննարկվում է 2004թ. փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնական վարժությունների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու մասին հարցը, դեռևս ելույթ են ունեցել ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ու ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

168.am-ի թղթակցի փոխանցմամբ` Ա. Մինասյանն առաջարկել է Հունգարիայի հետ Ադրբեջանի ունեցած ֆինանսական գործարքի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կողմից մոնիտորինգ անցկացնել:

Տեսանյութեր

Լրահոս