Բաժիններ՝

«Դավիթ Ափոյանին ոստիկանություն ներկայանալու ծանուցագիր չի ներկայացվել, հետևաբար՝ ոստիկանության գործողությունները գնահատում եմ ապօրինի»

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր առավոտյան ԵՊՀ իր աշխատասենյակից բերման է ենթարկվել ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։

Նրան ձեռնաշղթաներով, անձի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կերպով դուրս են բերել համալսարանից։

Հարկ է նշել, որ Դավիթ Ափոյանին ոստիկանություն ներկայանալու ծանուցագիր չի ներկայացվել, հետևաբար՝ ոստիկանության գործողությունները գնահատում եմ ապօրինի։

Այստեղ հատկանշական է, որ Ափոյանը մեծ հեղինակություն է վայելում ԵՊՀ ուսանողների շրջանում և իր գործունեության ընթացքում առաջնորդվում է բացառապես ԵՊՀ շահով՝ հաճախ ընդդիմանալով օրվա իշխանությունների կողմից ԵՊՀ նկատմամբ տարվող քաղաքականությանը։

Որպես համալսարանական և Հայաստանի քաղաքացի դատապարտում եմ ոստիկանության նմանօրինակ գործելաոճը և իմ վրդոհվմունքն եմ հայտնում կատարվածի առնչությամբ։

Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել Դավիթ Ափոյանին և ներկայացնել պարզաբանում ոստիկանության կամայական գործողությունների առնչությամբ»։

Այսօր առավոտյան ԵՊՀ իր աշխատասենյակից բերման է ենթարկվել ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։Նրան…

Gepostet von Artur Ghazinyan am Dienstag, 24. Dezember 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս