Բաժիններ՝

2019-ը հաջողված էր բոլոր առումներով. մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր. Դավիթ Տոնոյան

2019 թվականը հաջողված էր բոլոր առումներով: Այս մասին ՀՀ կառավարության հրապարակած՝ տարին ամփոփող տեսանյութում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մասնավորապես` մենք կյանքի կոչեցինք սննդի կազմակերպման՝ շատ կարևոր ոլորտը: Զինծառայողներին մատուցվում է բարձր որակի, սննդարար և բազմատեսակ սնունդ: Մեր զինծառայողները վաստակել են լավագույնն ունենալու իրավունքը եւ մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը»,-ասել է նա:

Ըստ Դավիթ Տոնոյանի` անցնող տարին նշանավորվել է նաև նոր սպառազինությունների ձեռքբերմամբ: «ՀՀ զինված ուժերը, հայոց բանակը համալրվեց նորագույն ռազմական տեխնիկայով, սպառազինության տեսակներով»,- ասել է նախարարը՝ նշելով, որ ՀՀ զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր:

Ամփոփում 2019. Դավիթ Տոնոյան

#ամփոփում2019Ինչ է արվել այս տարի և ինչ հավակնոտ ծրագրեր կիրականացվեն 2020-ին։ Դավիթ Տոնոյանը գլխավոր ձեռքբերումներից է համարում նոր սպառազինություններն ու սննդի կազմակերպման նոր համակարգը։ #armgovՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia

Gepostet von ՀՀ կառավարություն am Freitag, 20. Dezember 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս