Ո՞ւր գնալ հունվարին՝ արևի և տպավորությունների համար. լավագույն 9 ուղղությունները
Ձմռան կեսին շատերը մտածում են արևի ու արկածների մասին։ Ո՞ւր գնալ հունվարին, որպեսզի ունենաք հրաշալի տպավորություններ։
5 արևային ուղղություններ
1. Ջայպուր, Հնդկաստան
Օդի ջերմաստիճանը՝ 25-30 °C
Հարավային և Հարավարևելյան Ասիան, անկասկած, հունվարյան արձակուրդի լավագույն ուղղություններից են: Հնդկաստանն այս իմաստով անակնկալ կամ բացառություն չէ: Դուք, իհարկե, կարող եք գնալ Գոա։ Բայց եթե ուզում եք ավելի անսովոր բան, գնացեք Ջայպուր: Ասիայի ամենամեծ գրական փառատոնը այնտեղ կանցկացվի հունվարի 23-ից 27-ը:
Դրա մասնակիցների թվում են գրողներ ամբողջ աշխարհից: Այս տարի, օրինակ՝ բանախոսների շարքում կլինեն կանադացի գրող և դրամատուրգ Անոշ Իրանին և New York Times-ի լրագրող Անանդ Գոպալը:
2. Ֆիլիպիններ
Օդի ջերմաստիճանը՝ 30-34 °C
Ջրի ջերմաստիճանը՝ 27 °C
Հնդկաստանի, ինչպես նաև Թայլանդի և Վիետնամի այլընտրանք: Հունվարին Ֆիլիպինյան կղզիներում ավանդաբար լավ եղանակ է, այնպես որ կարող եք գնալ այնտեղ՝ արևը վայելելու համար:
Ուղևորությունը կարող եք սկսել երկրի մայրաքաղաք Մանիլայից, որն ասիական, իսպանական և ամերիկյան մշակույթների անսովոր խառնուրդ է: Այնուհետև արժե ուղևորվել դեպի հարավ, օրինակ՝ Բիկոլի շրջան: Այստեղ ձեզ սպասում են ջրվեժներ, հրաբխային խառնարաններ և տաք աղբյուրներ: Ոչ պակաս հետաքրքիր է Պանայ կղզում, որտեղ անցկացվում են կառնավալային փառատոններ:
3. Նգապալի, Մյանմա
Օդի ջերմաստիճանը՝ 29-32 °C
Ջրի ջերմաստիճանը՝ 26 °C
Եվս մեկ ասիական վայր, որտեղ դուք կարող եք ձմռան կեսին վայելել արևը։ Երկիրը հայտնի է իր հին ճարտարապետությամբ և տաճարներով, բայց լողափեր ևս կան։ Լավագույններից մեկը Նգապալի առողջարանն է՝ բավականին հանգիստ, մաքուր ջրով և սպիտակ ավազով:
4. Դոմինիկյան հանրապետություն
Օդի ջերմաստիճանը՝ 26-28 °C
Ջրի ջերմաստիճանը ՝ 26 °C
Դոմինիկյան հանրապետությունը ճանապարհորդների սիրելի ուղղությունն է։ Իհարկե, այդ պատճառով հունվարին շատ զբոսաշրջիկներ կան, և գները ամենացածրը չեն: Բայց եթե ամանորյա տոներից հետո հանգստանալու եք գնում, կարող եք ընտրել այս ուղղությունը և վայելել արևը:
Եթե դուք հոգնել եք զուտ լողափնյա արձակուրդից, գնացեք ճամփորդելու, զբոսնելու տեղական բնության արգելոցներում կամ գնացեք էքսկուրսիա՝ տեսնելու կետերին։
5. Կոստա Ռիկա
Օդի ջերմաստիճանը՝ 26-28 °C
Ջրի ջերմաստիճանը՝ 24 ° C
Կենտրոնական Ամերիկայի այս փոքր երկիրը ողողվում է Խաղաղ օվկիանոսի և Կարիբյան ծովի կողմից: Կարող եք հանգստանալ ցանկացած ափում․ ամենուրեք կան լողափեր: Բայց երկրի գլխավոր առանձնահատկություններից մեկը բնությունն է՝ հրաբուխները, քարանձավները, ջրվեժները:
4 հետաքրքիր ուղղություն
1. Հելսինկի, Ֆինլանդիա
Օդի ջերմաստիճանը՝ –8-ից 0 °C
Հունվարի 4-ից 8-ը Հելսինկիում կրկին տեղի կունենա Light Festival Lux-ը՝ լույսերի փառատոնը: Այս պահին Ֆինլանդիայի մայրաքաղաքում կանցկացվեն լուսային ցուցադրություններ և շոուներ։
2․ Ռեյկիավիկ, Իսլանդիա
Օդի ջերմաստիճանը ՝ –4-ից 2 °C
Հունվարին սկանդինավյան մեկ այլ երկիր, որը արժե այցելել: Ձմռան կեսին, նրա բնակիչները տոնում են հեթանոսական տոնը Torrablout-ը («Թորայի զոհաբերությունը»)՝ համեմատաբար վերջերս ընդունված ավանդույթով՝ տոնական սեղաններով։
Մենյուն, իհարկե, հատուկ է։ Իսլանդական ավանդական կերակրատեսակներ, որոնք ծանոթ չեն զբոսաշրջիկների մեծ մասի քիմքին։
3. Վիեննա, Ավստրիա
Օդի ջերմաստիճանը՝ –10-ից –5 °C
Վիեննայում հունվարին շատ են պարահանդեսները։ Այստեղ կարող եք մասնակցել ամենատարբեր պարահանդեսների՝ բժշկականից մինչև ծաղկային թեմայով։ Ի դեպ, ծաղկային թեմայով պարահանդեսի ժամանակ Վիեննայի քաղաքապետարանը ամբողջությամբ ծածկվում է թարմ ծաղիկներով։
4․ Անգուլեմ, Ֆրանսիա
Օդի ջերմաստիճանը ՝ 2-8 °C
Հունվարի 30-ից փետրվարի 2-ը Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում տեղի է ունենալու աշխարհում ծաղրանկարների ամենամեծ փառատոներից մեկը` International de la Bande Dessinée d’Angoulême-ը: Այս իրադարձությունը ավանդաբար հավաքում է ժանրի աստղերին, և դրա ծրագիրը լի է ցուցահանդեսներով, վարպետության դասերով և զվարճալի միջոցառումներով:
Սիրարփի Աղաբաբյան