Հնդկաստանն ու Չինաստանը 2 տարվա ընդմիջումից հետո զորավարժություններ կանցկացնեն
Հնդկաստանը և Չինաստանը համաձայնության են եկել երկու տարվա ընդմիջումից հետո վերսկսել համատեղ զորավարժությունները: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով CNN-IBN հեռուստաալիքը:
ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հնդկաստանի պաշտպանության նախարար Արակկապարամբիլ Կուրիան Էնտոնիի և նրա չին գործընկեր Լյան Գուանլեի միջև բանակցությունների ընթացքում:
Չինաստանի պաշտպանության նախարարը հնգօրյա պաշտոնական այցով գտնվում է Հնդկաստանում:
Երկու երկրների բանակների համատեղ զորավարժությունները դադարեցվեցվել էին 2010 թ., երբ Պեկինը հրաժարվեց այցագիր տրամադրել մի շարք հնդիկ սպաների: