Մեսսին տարվա լավագույն ֆուտբոլիստն է՝ ըստ The Guardian-ի, Ռոնալդուն չորրորդն է
The Guardian-ը հրապարակել է 2019 թվականի հարյուր լավագույն ֆուտբոլիստների ցուցակը:
Տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: Երկրորդ տեղը գրավել է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, երրորդը նրա թիմակից Սադիո Մանեն է:
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չորրորդն է:
Վարկանիշի առաջին 20 դիրքերը հետևյալ տեսքն ունեն.
- Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)
- Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»)
- Սադիո Մանե («Լիվերպուլ»)
- Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենթուս»)
- Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
- Կիլիան Մբապե (ՊՍԺ)
- Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)
- Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի»)
- Ալիսոն («Լիվերպուլ»)
- Ֆրենկի դե Յոնգ («Այաքս / Բարսելոնա»)
- Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ»)
- Քևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)
- Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»)
- Էդեն Ազար («Չելսի» / «Ռեալ»)
- Հարի Քեյն («Տոտենհեմ»)
- Բեռնարդո Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)
- Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»)
- Մաթեյս դե Լիգտ («Այաքս» / «Յուվենթուս»)
- Սոն Հեն Մին («Տոտենհեմ»)
- Քարիմ Բենզեմա («Ռեալ»)
Պատրաստեց Անի Գաբուզյանը