Ադրբեջանի իշխանությունները փորձում են ապագա Միլի Մեջլիսում թալիշներին ներկայացնել իրենց կողմից ուղղորդվող նախկին կոռումպացված  պաշտոնյաներով

Ադրբեջանի  զինված ուժերի պաշտոնաթող գեներալ-մայոր Գաբիլ Մամեդովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մասնակցելու է  Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտահերթ ընտրություններին՝ առաջադրվելով Լենքորանի շրջանի 73-րդ ընտրատեղամասում: Մամեդովը մինչև 2005թ. զբաղեցրել է Ադրբեջանի ԶՈՒ 3-րդ զորամիավորման հրամանատարի պաշտոնը:

Նույն  թվականին  նշված  զորամիավորումում  անցկացված  ստուգումները  բացահայտել են նրա կողմից  հովանավորած  մի շարք  բարձրաստիճան սպաների կատարած ապօրինությունները, ինչի արդյունքում Մամեդովն ազատվել է զբաղեցրած  պաշտոնից, որից հետո նշանակվել  է Ղազախստանում   Ադրբեջանի   ռազմական  կցորդի  պաշտոնին:

Հարկ է նշել, որ Գաբիլ (կամ Հաբիլ) անունը տարածված է  Ադրբեջանի էթնիկ խմբերից՝ թալիշների  շրջանում,  և  չի բացառվում,  որ  նա  թալիշ է:

Եթե Միլի Մեջլիսի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կոռումպացված անցյալ ունեցող Մամեդովը մուտք գործի խորհրդարան, նշանակում է՝ Ադրբեջանի իշխանություններն այդպիսով փորձում են ապագա Միլի Մեջլիսում թալիշներին ներկայացնել իրենց կողմից ուղղորդվող նախկին բարձրաստիճան

պաշտոնյաներով՝ հավատարիմ մնալով նախկին խորհրդարանի աշխատանքի ոճին: Ավելին, նրանց դեմ ունենալով  հիմնավոր  վարկաբեկիչ  նյութեր, հարմար պահի  դրանք կարող են ծառայեցվել «ալիևյան» ռեժիմի  հակաօրինական  որշումների  կյանքի  կոչմանը:

Հետևելով Ադրբեջանում ընթացող նախընտրական գործընթացներին, կարելի է եզրակացնել՝ 2020թ. ձևավորվելիք Միլի Մեջլիսում  ընդամենը  փոխվելու են «դերակատարները», իսկ   օրենսդիր մարմինն իր աշխատանքները շարունակելու է հին «ավանդական» ոճով:

Տեսանյութեր

Լրահոս