Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է բարերար Լևոն Հայրապետյանի կիսանդրու բացման արարողությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին Ստեփանակերտում մասնակցել է բարերար Լեւոն Հայրապետյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահը կարեւորել է ազգի նվիրյալների հիշատակի հավերժացումը, օրինակելի համարել Լեւոն Հայրապետյանի մասնակցությունն Արցախի զարգացման ու զորացման գործում՝ ընդգծելով, որ նա միշտ կմնա արցախցիների հիշողության մեջ:
Արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, Լեւոն Հայրապետյանի հարազատները, հասարակության ներկայացուցիչներ: