Ալեքսանդր Ազարյանը դարձավ «Թափանցիկ ձեռք» հուշանվերի կրկնակի մրցանակակիր
2019 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվեց:
«Թափանցիկ ձեռք 2019» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվեց 2019 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ կրկին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՈԲԵՐՏԻ ԱԶԱՐՅԱՆԻՆ: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ արդյունքում՝ Ալեքսանդր Ազարյանը դարձավ «Թափանցիկ ձեռք» հուշանվերի կրկնակի մրցանակակիր:
Համակարգի հիմնադիր Լևոն Սահակյանը շնորհավորեց պարոն Ազարյանին և մաղթեց որպեսզի հանրությունը միշտ գնահատի դատավորի անկախությունն, օբյեկտիվությունը և մասնագիտական ռիսկը:
Պարոն Ազարյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց բոլոր այն փաստաբաններին, ովքեր մասնակցել են իր դատավարություններին և գնահատել են իրեն։ Դատավորն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց նաև իր աշխատակազմին, որի ամենօրյա նվիրված աշխատանքի շնորհիվ նման ծանրաբեռնվածության պայմաններում հնարավոր է լինում պատվով իրականացնել դատավորի պատասխանատու առաքելությունը: